Բաքվում ուղեւորատար ավտոբուսի մասնակցությամբ շղթայական վթար է տեղի ունեցել։

ԱՊԱ–ի փոխանցմամբ՝ Isuzu ապրանքանիշի ուղեւորատար ավտոբուսի վարորդը կանգառի մոտ կորցրել է ղեկի կառավարումը եւ բախվել Mercedes մակնիշի մարդատար մեքենային, որն էլ հարվածից բախվել է №40 երթուղային ավտոբուսին, սա էլ իր հերթին՝ Toyota մարդատար մեքենային։

Վթարից վիրավորվել են մեկ կին եւ տղամարդ։ Երկուսն էլ հոսպիտալացվել են։ Եվս մեկ մարդու տեղում են օգնություն ցուցաբերել։