Ամռանը ամերիկյան «Չիկագո Ֆայերս» տեղափոխված ֆուտբոլիստ Դավիթ Արշակյանը NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում պատմել է, թե ինչպես են ընթանում գործերը նոր թիմում եւ արդյոք հասցրել է շփվել Հայաստանի հավաքականի նոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ:

-MLS-ի 2016  առաջնությունն ավարտվեց: Հասցրի՞ր հարմարվել նոր թիմին:

Ես գոհ եմ թիմում իմ գործերից: Այժմ անհամբերությամբ սպասում եմ հաջորդ մրցաշրջանի մեկնարկին(2017թ-ի մարտին): Մինչեւ հունվարի 23 արձակուրդ ունեմ, իսկ հետո կսկսվեն հավաքները:

-Հաստա՞տ մնալու ես «Չիկագո Ֆայերսում»:

Ես նոր եմ տեղափոխվել այս թիմ ու այլ տեղ գնալու մասին չեմ մտածում:

-Մամուլում լուրեր են հայտնվել, որ «Չիկագո Ֆայերսին» կարող է միանալ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Բաստիան Շվայնշտայգերը: Դա այդպե՞ս է:

Ես ինքս կարդացել եմ այդ լուրերը, բայց չգիտեմ, որքան են հավաստի:

-Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը քեզ չէր տեսնում հավաքականի կազմում, նոր մարզիչ Արթուր Պետրոսյանը կարծես կապ է պահպանում բոլոր ֆուտբոլիստների հետ, անգամ նրանց ում չեն հրավիրել: Քեզ հետ կապ հաստատե՞լ է:

Նոր մարզչի հետ չեմ շփվել: Ինձ հետ ոչ ոք կապի դուրս չի եկել:

Հիշեցնենք, որ Դավիթ Արշակյանը Դանիա – Հայաստան խաղից հետո այլեւս չի հրավիրվում Հայաստանի ազգային հավաքական: