1915-ին  Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը դարձել է իրաքյան Քուրդիստանի Սուլեյմանիա  քաաղքում անցած գրական փառատոնի գլխավոր թեման։

Քառօրյա փառատոնը ավանդաբար նվիրված է լ ինում Քուրդիստանի հետ կապեր ունեցող որեւէ երկրի գրականությանը։ Այս տարի այդ երկիրը Հայաստանն էր, հայտնում է rudaw.net-ը։

Գրական փառատոնն արդեն 20-ամյա պատմություն ունի։