Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեի աշխատակազմը հաստատել է 364 տուփ «Վիագրա» ու նմանատիպ մեկ այլ դեղամիջոց գնելու մասին տեղեկությունը , հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։

«Վիագրան» օգտագործվում է սեռական դիսֆունկցիան բուժելու համար։

Նախագահի աշխատակազմից հայտնել են, որՀարավային Կորեայի նախագահի գրասենյակը բացատրել է, թե ինչու էր 364 տուփ «Վիագրա» գնելՀայտարարության մեջ ասված է, որ այդ դեղորայքը օգտագործվում է բարձրլեռնային հիվանդության ախտանիշները բուժելու համար՝ լեռնային տեղանք այցելելիս։

Այս հայտարարությունը հնչել է այն պահին, երբ երկրում կոռուպցիոն սկանդալ է բորբոքվել նախագահի մտերիմ ընկերուհի Չխվե Սուն Սիլի շուրջ։ Սուն Սիլին օրերս մեղադրել են հանուն սեփական շահի նախագահի վրա իր ազդեցությունն օգտագործելու ու խաբերության մեջ։

Ըստ քննության վարկածի՝ նա ստիպել է 53 ընկերությունների ընդհանուր առմամբ 77․4 մլրդ վոն՝ ավելի քան 65 մլն դոլար, փոխանցել ոչ առեւտրային հիմնադրամներին, որոնք ինքն է վերահսկում։

Նաեւ լուրեր են պտտվում, որ նախագահը կարող էր ինչ -որ կրոնական ծիսակատարությունների մասնակցել իր ընկերուհու՝ Չխվե Սուն Սիլի հետ, որը երկրի կրոնական աղանդներից մեկի առաջնորդի դուստրն է։

Հարավային Կորեայի ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել Պակ Կին Խեի իմփիչմենթի համար։