Ճապոնիայի Խիկոնե քաղաքում օնիգիրի ազգային կերակրատեսակն արագ ուտելու մրցույթի ժամանակ մասնակիցներից մեկը մահացել է, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։

28-ամյա տղամարդը, որի անունը չեն հայտնում, հոսպտիտալացվել է այն բանից հետո, երբ խեղդվել է հինգ բրնձե գնդերով, որոնք փորձել է միաժամանակ բերանը խցկել։

Այս մրցումը, որը գովազդային նպատակ ունի, անցկացվել է նոյեմբերի կեսերին։ Մասնակիցները պետք է հնարավորինս արագ ուտեին հինգ օնիգիրի։

Ականատեսների խոսքով տղամարդը մրցույթի ժամանակ հանկարծ ընկել է։ Շտապ օգնություն են կանչել, նրան հիվանդանոց տեղափոխել, որտեղ սակայն երեք օր հետո նա մահացել է։

Արագ ուտելու մրցույթներ են անցկացվում ամբողջ աշխարհում։ Ամեն տարի նման մրցույթների ընթացքում մի քանի մարդ է մահանում։