Բերբանկի ոստիկանությունը կալանավորել է 43-ամյա հայի երեք կողոպուտների մասնակցելու համար։

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Արմեն Բաղդասարյանը մտնում փոսթփրոդաքշն ստուդիաների տարածք ու դուրս գալիս գողացված համակարգիչներով ու տեսախցիկով։ Բաղդասարյանը գողացել էր 12 հազար դոլար արժողության ապրանք։

Տղամարդուն կալանավորել են նոյեմբերի 9-ին։ Նրա ավտոմեքենայում խուզարկության ժամանակ գտել են գողացված վարկային քարտեր։ Բերբանկի ոստիկանությունը կապվել է իրավապահ մարմինների հետ, որպեսզի պարզի, արդյոք Բաղդասարյանը նաև ուրիշ վայրերում է մասնակցություն ունեցել նմանատիպ հանցագործությունների։

Պարզվել է, որ անցյալում հայը դատապարտված է եղել կողոպուտի, նաեւ թմրադեղերին վերաբերող հանցագործության համար։ Հիմա նա գտնվում է կալանքի տակ, բայց կարող է ազատ արձակվել 500 հազար դոլարի չափով գրավի դիմաց։