Թաիլանդի դատախազությունը հայտնել է, որ մեկ շաբաթից մեղադրանք է առաջադրելու Ջամակայա ազդեցիկ բուդդայական շարժման առաջնորդին, հայտնում է BBC–ն։
Ջամակայա տաճարի հոգեւորականին ու եւս չորս մարդու կասկածում են փողերի լվացման մեջ։ Հոգեւորականին 2015-ին արդեն հարցաքննության էին կանչել, երբ նրա տաճարի մյուս աշխատողներին կասկածել էին ապօրինի ճանապարհով 1 մլրդ բատ ստանալու մեջ։
Հոգեւորականը հարցաքննության չէր եկել՝ պատճառաբանելով, թե վատառողջ է։ Դատախազները երկար ժամանակ չէին կարողանում պաշտոնական մեղադրանք առաջադրել, քանի որ չէր հաջողվում նրան հարցաքննել։
Ջամակայա շարժումը պնդում է, որ իրենց առաջնորդն անմեղ է։ Նա դեռ ազատության մեջ է։ Ջամակայա կրոնական շարժումը աջակցում էր Թաիլանդի նախկին վարչապետ Տաքսին Չինավատին, որին գահընկեց էին արել 2006-ին ռազմական հեղաշրջման հետեւանքով։ Իշխանության եկած զինվորականները բացասաբար են վերաբերվում շարժմանը։ Բանգկոկի մոտ գտնվող Վատ Պխրա Ջամակայան Թաիլանդի խոշորագույն տաճարներից է։ Տաճարը հայտնի է իր արտասովոր ֆուտուրիստական տեքսով։




























