«Ձմեռային հաճույքներ» ավանդական սուբծննդյան տոնավաճառը կարող է ահաբեկչական հարձակման թիրախ դառնալ, հայտնում է La Derniere Heure թերթը, վկայակոչելով անանուն աղբյուրներ։

Նշում են, որ ծայրահեղականների կողմից հնարավոր սպառնալիքի մասին տեղեկությունները ստացվել են գրեթե նույն ժամանակ, երբ ԱՄՆ Պետդեպը նոյեմբերի 22-ին նախազգուշացրել է Եվրոպայի ամբողջ տարածքում ահաբեկչության բարձր վտանգի մասին, մանավանդ տոների ժամանակ։

Ընդ որում Պետդեպի հայտարարության մեջ ասվում է, որ վտանգը կարող է ոչ միայն ծայրահեղական խմբավորումներից բխել, այլեւ «զինյալներին կարեկցող» մարդկանցից։

Բելգիայի մայրաքաղաքում է նոյեմբերի 25-ից մինչեւ հունվարի 1-ն անցկացվող սուրբծննդյան տոնավաճառն  ավանդաբար այցելում է ավելի քան 1․5 մլն մարդ։