Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտնել է, որ մտադիր է նոր խաղացողների ու օտարերկրյա ներդրողների ներառել տնտեսության մեջ ու սահմանափակել կաշառակերությունն ու հովանավորչությունը, հայտնում է Reuters–ն։

Նրա խոսքով երկիրն առաջ տանելու միակ հնարավորությունը հաղորդակցության ուղիները ու էներգետիկ ոլորտը բացելն է։ «Դուք կարող եք մատների վրա հաշվել երկրի ազդեցիկ խաղացողներին ու ես չէի ասեի, որ նրանք վերնախավն են։ Ես համարում եմ, որ եկել է գումարները բաշխելու, արագ շարժվելու ու տնտեսությունը մրցունակ դարձնելու ժամանակը։ Իսկ դրա համար միակ հնարավորությունը երկիրը այն մի քանի մարդկանց ճանկերից ազատելն է, որոնք իրենց ձեռքն են վերցրել իշխանությունն ու փողերը»,- ասել է նա։