ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է կրթության ոլորտի ականավոր գործիչ Բեթսի ԴեՎոսի թեկնածությունը կրթության նախարարի պաշտոնում, հայտնում է AP–ը։ Իր հայտարարության մեջ Թրամփը ԴեՎոսին անվանել է «փայլուն ու կրքոտ գործիչ»։ «Նրա ղեկավարությամբ ԱՄՆ կրթական համակարգը կազատվի այն բյուրոկրատիայից, որը խանգարում է մեր երեխաներին, այսպիսով մենք համաշխարհային մակարդակի կրթություն կտրամադրենք, ու բոլոր ընտանիքները դպրոց ընտրելու հնարավրություն կունենան»,- ասել է Թրամփը։
ԴեՎոսն էլ իր հերթին ասել է, որ կրթության համակարգում ստատուս քվոն անընդունելի է։ «Միասին մենք կկարողանանք աշխատել տրանսֆորմացիոն փոփոխությունների ուղղությամբ, որպեսզի ԱՄՆ յուրաքանչյուր ուսանող կարողանա առավելագույնս օգտագործել իր ներուժը»։




























