Azur Air ավիաընկերության օդանավը արտակարգ վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում այն բանից հետո, երբ օդանավի շարժիչի մեջ թռչուն է հայտնվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ավիաընկերության ներկայացուցչին։ Օդանավը Մոսկվայից Պունտա -Կանա (Դոմինիկյան հանրապետություն) էր ուղեւորվում:
Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել «Դոմոդեդովո»-ում։ «Առայժմ նախնական պատճառն է համարվում այն, որ բարձրություն հավաքելիս շարժիչի մեջ թռչուն է հայտնվել» - ասել է ներկայացուցիչը։




























