Հունաստանի կառավարությունը չի հանդուրժի անընդունելի վերանայումներ։ Այս մասին ասել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիփրասը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական հայտարարությունը Լոզանի պայմանագիրը վերանայելու անհրաժեշտության մասին։

Նրա խոսքով միջազգային պայմանագրերը հարգել է պետք։ «Լոզանի պայմանագիրը ոչ մեկի կողմից չի վիճարկվում, ու Թուրքիան պետք է հասկանա դա։ Հունաստանը բարեկամական երկիր է, եթե Թուրքիան էլ համարժեք դիրքորոշում զբաղեցնի։ Այս անհանգիստ տարածաշրջանում բոլորի համար լավ կլիներ, եթե Թուրքիան ընտրեր ողջամտության ու ըմբռնման ուղին։ Դա համապատասխանումէ բոլոր կողմերի շահերին, մանավանդ հիմա»,- նշել է Ցիփրասը։

Նախօրեին, Էրդողանը նորից հայտնել էր, որ Լոզանի պայմանագիրը «սրբազան տեքստ» չէ ու պետք է դառնա քննարկումների առարկա։