Երկու պետությունների մասին որոշմանն ուղղված խաղաղ բանակցություններն առաջ մղելու հարցում անգործությունը մարդկանց մահերի ու նոր ավերածությունների պատճառ է դառնում։ Այս մասին ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ ասել է ՄԱԿ մերձավորարեւելյան գործընթացի հարցերով հատուկ համակարգող Նիկոլայ Մլադենովը։

«Իրավիճակը փոխվում է ու դառնում ավելի վտանգավոր, իսրայելական բնակավայրերի ընդլայնման կողմնակիցները իրենց ավելի վստահ են զգում, պաղեստինցիների միջեւ ներքին տարաձայնությունները խորանում են։ Պաղեստինյան պետություն ստեղծելու հեռնակարը այսօր, ինչպես երբեք, սպառնալիքի տակ է»,- հայտնել է Նիկոլայ Մլադենովը։

Նա շեշտել է, որ երկու պետությունների մասին որոշման քննադատները չեն առաջարկում որեւէ այլընտրանք, որը կհամապատասխաներ թե իսրեյալցիների, թե պաղեստինցիների օրինական ազգային ու պատմական ձգտումներին։ Մլադենովը հավելել է, որ իսրայելցիների ու պաղեստինցիների միջեւ խաղաղության հույսերն ավելի աղոտ են դառնում ու կոչ է արել միջազգային համայնքին ակտիվացնել ջանքերը հակամարտության կարգավորման համար՝ նախազգուշացնելով, որ քիչ ժամանակ է մնացել։