Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունն ու ժամկետները կախված են Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների Խորհրդի նիստի շրջանակում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպման հաջողությունից։ Այս մասին նոյեմբերի 24-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

Նրա խոսքով՝ եթե որեւէ տեղաշարժ չլինի, իսկ դա հնարավոր է բացառապես  վստահության մեխանիզմների հաստատման տեսակետից, ապա դժվար է ասել, թե որքանով է նպատակահարմար այս պահին նախագահների հանդիպումը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների Խորհրդի նիստի շրջանակում սպասվում է Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ–ի արտգործնախարարների հանդիպումը «3+2» ձեւաչափով։