Եթե ԱՄՆ քաղաքականությունը ղարաբաղի հարցում ինչ–որ փոփոխություններ կրի, ապա դրանք ավելի շուտ միայն տակտիկական բնույթի կլինեն։ Այս մասին նոյեմբերի 24-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
Անդրադառնալով հարցին, թե ԱՄՆ քաղաքականության մեջ Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո հնարավոր են արդյոք Ղարաբաղի հարցում փոփոխություններ, Մինասյանն ասաց. «Եթե ինչ–որ փոփոխություններ էլ լինեն, ապա դրանք պայմանավորված կլինեն ավելի շուտ ԱՄՆ–Ռուսաստան հարաբերություններով։ Հետեւաբար, կարծում եմ, որ դժվար թե լուրջ փոփոխություններ լինեն։ Իսկ եթե լինեն էլ, ապա ռուս–ամերիկյան հարաբերությունների կոնտեքստում»։




























