Սոչիի իրավապահ մարմինները ստուգումներ են իրականացնում տեղացի 77-ամյա բնակչուհու մահվան փաստով, որն, ամենայն հավանականությամբ, դարձել է վայրի կենդանու զոհ: Այս մասին հայտնում է NTV-ն:

Կրասնոդարի երկրամասի Քննչական կոմիտեի քննչական վարչությունից հայտնել են, որ կնոջ մարմինը հայտնաբերվել է նախօրեի առավոտյան Օրդինկա-1 գյուղի տնային տնտեսություններից մեկի մոտ:

«Զոհվածի դիակի զննությամբ նրա մարմնի վրա հայտնաբերվել են մարմնական բազմաթիվ վնասվածքներ, որոնք հատուկ են վայրի գիշատչի հարձակմանը (ենթադրաբար՝ արջի): Դրանից զատ, հողի վրա հայտնաբերվել են քարշ տալու հետքեր եւ կենդամու մորթ»,- նշված է քննչական վարչության հաղորդագրության մեջ:

Կնոջ մահվան փաստով իրականացվում է նախաքննական ստուգում, պարզվում են թոշակառուի մահվան պատճառները: