ՌԴ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 9-րդ լիագումար նիստում միաձայն ընտրվել է ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ, հայտնում է Gazeta–ն։
Վոլոդինի թեկնածությունն առաջադրել էր Ղազախստանի խորհրդարանի մաժլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը։ Նրա խոսքով՝ Վոլոդինն իրեն ներկայացրել է որպես արդյունավետ եւ տաղանդավոր ղեկավար իր զբաղեցրած բոլոր պաշտոններում։
Պետդումայի խոսնակը ստացել է Բելառուսի ու Հայաստանի պատվիրակների աջակցությունը։
Այլ թեկնածուներ այդ պաշտոնին չեն եղել։
Ընտրվելուց հետո Վոլոդինը նշել է, որ վեհաժողովի անդամները պետք է անեն անհրաժեշտ ամեն բան, որպեսզի բոլոր երկրներում անվտանգության ապահովումը կազմակերպվի արդյունավետ։
«Հատուկ ուշադրություն եմ դարձնում խորհրդարանական համերաշխության մեծ նշանակությանը, որը մենք պետք է զարգացնենք մեր աշխատանքում։ Խորհրդարանական միասնությունը առանցքային հարցերի գնահատականներում սկզբունքորեն կարեւոր է մնում ժողովուրդների միջեւ անմիջական երկխոսության եւ փոխըմբռնման տեսանկյունից»,– ասել է Վոլոդինը։




























