Եվրախորհրդարանը նոյեմբերի 24-ին քվեարկել է ԵՄ հնարավոր անդամակցության հարցով Թուրքիայի հետ բանակցությունների սառեցման օգտին։ Հավանություն ստացած բանաձեւը իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ չի կրում, սակայն արտահայտում է խորհրդարանի դիրքորոշումը, հայտնում է BBC–ն։

Անցյալ շաբաթ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին լուրջ մտահոգություն էր հայտնել Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։

Մասնավորապես ԵՄ–ն մտահոգ է մահապատժի վերականգնման շուրջ քննարկումների եւ լրագրողների ու պատգամավորների ձերբակալությունների պատճառով։

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Եվրախորհրդարանի բանաձեւն իրենց համար ոչ մի նշանակություն նշանակություն չի ունենալու։