Չինաստանի Ցզյանսի նահանգում էլեկտրակայանի փլուզումից զոհվել է 67 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոսոտի»–ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։
Ըստ վերջին տվյալների՝ շինհրապարակում միջադեպի պահին եղել է 70 մարդ, որոնցից երկուս տուժել են, եւս մեկ աշխատակցի որոնման աշխատանքները շարունակվում են։ Ավելի վաղ հաղորդվում էր 40 զոհի մասին։
Փլուզումը տեղի էր ունեցել Ֆենչենի շրջանում։ Փլվել էր էլեկտրակայանի սառեցնող աշտարակը։



























