Պակիստանը եւ Թուրքիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Անկարայի կողմից 52 Super Mushshak վարժանքային ինքնաթիռ գնելու վերաբերյալ: Պայմանագրի արժեքը կազմում է 50 մլն դոլար: Այս մասին հայտարարել է Պակիստանի պաշտպանական արդյունաբերության նախարար Ռանա Թանվիր Հուսեյնը, հայտնում է Express Tribune-ը:

Համաձայնագիրը չորեքշաբթի ստորագրվել է Կարաչիում տեղի ունեցած  IDEAS միջազգային ցուցահանդեսի շրջանակում: Նախատեսվում է, որ ինքնաթիռները կմատակարարվեն 3 խմբաքանակով՝ յուրաքանչյուր հաջորդ տարին մեկ:

Super Mushshak ինքնաթիռը MFI-17 Mushshak-ի արդիականացված տարբերակն է, որն իր հերթին շվեդական Saab MFI-15 Safari-ի բարելավված տարբերակն է: Պակիստանը ինքնաթիռի այս մոդելի արտադրության արտոնագիր ունի: