Հիլարի Քլինթոնի համախոհները կոչ են անում վիճարկել 3 առանցքային «տատանվող» նահանգերում՝ Փենսիլվանիայում, Միչիգանում եւ Վիսքոնսինում, ընտրությունների արդյունքները, հայտնում է The New York Times–ը։

Պարբերականը նշում է, որ վերջին օրերին թեկնածուի կողմնակիցները ուշադրություն են դարձրել փորձագետների հաշվետվություններին, որոնք ենթադրում են, որ Միչիգանի, Փենսիլվանիայի եւ Վիսքոնսինի նահանգներում անհրաժեշտ է ձեռքով վերահաշվել քվեաթերթիկները, որպեսզի համոզվեն, որ եղել են ընտրախախտումներ։Հաղորդվում է, որ հենց այս նահանգներում հաղթանակն է Դոնալդ Թրամփին տվել Սպիտակ տան բանալիները։

«Արդյոք նախկինում անցկացրած հարցումներից վերջնական արդյունքների շեղումը եղել է կիբերմիջամտության հետեւանք։ Հնարավոր է, որ ոչ»,– ասել է Միչիգանի նահանգի Համակարգչային տեխնոլոգիաների համալսարանի պրոֆեսոր Ալեքս Հալդերմանը։ Նա նաեւ նշել է, որ նախընտրական հարցումները սիստեմատիկ ուղղորդված են եղել, այդ պատճառով արդյունքն այդպես ցնցել է ընտրողներին։

Պարբերականը նշում է, որ ձայների վերահաշվարկման խնդրանքները  Քլինթոնի շտաբում ոչ մի աջակցություն չեն ստացել։