Իսրայելի իշխանությունները հայտարարել են անտառային ուժեղ հրդեհների պատճառով մի շարք քաղաքների եւ բնակավայրերի տասնյակ հազարավոր մարդկանց շտապ տարհանման մասին, հայտնում է Haaretz-ը:
Ամենածանր իրավիճակը ստեղծվել է երկրի մեծությամբ երրորդ քաղաք Հայֆայի ծայրամասերում:
Կրակի դեմ պայքարում են հրշեջ պահպանության բոլոր ստորաբաժանումները: Նրանց օգնում են Իսրայելի Պաշտպանության բանակի զինծառայողները:
Բժիշկների հաղորդմամբ՝ հրդեհների հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել: Նրանց մեծ մասը թունավորվել է արյման արգասիքներից:
Կրակի արագ տարածմանը նպաստում է ուժգին քամին:
Պարբերականը հայտնում է, որ իշխանությունները չեն բացառում, որ հրդեհի պատճառը դիտավորյալ հրկիզումն է, որն իրականացվել է քաղաքական դրդապատճառներով:



























