Ֆրանսիայում ձերբակալված կասկածյալները ահաբեկչություններ էին պլանավորել դեկտեմբերի 1-ին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով քննության աղբյուրին:

Աղբյուրների տվյալներով՝ ահաբեկիչների նպատակներից մեկը Փարիզի Լեւալուա-Պերրե արվարձանում գտնվող Ֆրանսիայի հակահետախուզության շենքերի համալիրն էր, ինչպես նաեւ Օրֆեւր լողափին գտնվող Փարիզի ոստիկանության կոմիսարիատը եւ կից գտնվող դատարանի շենքը: Դրանից զատ, նրանք մտադիր էին հարձակվել Փարիզի կենտրոնում Ելիսեյան դաշտերի խանութների շրջանի եւ «Դիսնեյլենդ» զվարճանքների այգու վրա: