Գերմանիայի Բրանդենբուրգի դաշնային հողերի Պոտսդամի դատարանում սկսվել է 6 նեոնացիստների գործով դատաքննությունը, որոնք մեղադրվում են փախստականներին որպես հանրակացարան տրամադրված մարզադահլիճը հրկիզելուն հանցակցելու մեջ: Այս մասին հայտնում է DW-ն:
Գործով որպես հանցագործության դրդող է անցնում Գերմանիայի Նացիոնալ-դեմոկրատական աջ արմատական կուսակցության անդամ, քաղաքական գործիչ Մայք Շնայդերը:
Դատաքննության սկզբին մեղադրյալներից 33-ամյա հսկիչը տվել է սպառիչ խոստովանական ցուցմունքներ: Նրա փաստաբանը հայտարարություն է ընթերցել, որում նա պնդում է, որ 2015-ի օգոստոսին հանցակիցների հետ մարզադահլիճի շենքի մոտ է բերել մազութով եւ բենզինով տակառներ, նաեւ գազի գլանանոթ
Հսկիչն իր խոստովանության մեջ ընդգծել է, որ հրկիզման բոլոր ցուցումները Մայք Շնայդերն է տվել:



























