ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կհայտարարի միլիարդատեր ներդրող Ուիլբուր Ռոսին առեւտրի նախարար նշանակելու մտադրության մասին: «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Թրամփի ընդունած որոշմանը լավատեղյակ պաշտոնական անձինք:

78-ամյա Ռոսը ղեկավարում է W.L. Ross & Co ներդրումային ընկերությունը, որը հայտնի է սնանկացած ընկերություններ գնելով: