«Բրեքսիթը» կարելի է դադարեցնել, եթե բրիտանացիները ցանկանան։ Այս մասին ասել է Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը։

Նրա խոսքով, եթե ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը չափից մեծ ծախսեր պահանջի, ապա գործընթացը կարելի է կանգնեցնել։ «Եթե բրիտանացիները ցանկանան, այն կարելի է կանգնեցնել։ Ես չեմ ասում, որ այդպես կլինի, բայց դա հնարավոր է»,- համարում է նա։