Կենտրոնական Ամերիկայի ափերին հասած «Օտտո» փոթորիկը Կոստա Ռիկայում մի քանի մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնել է երկրի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիսը։ Նրա խոսքով՝ զոհերի հստակ թիվը հայտնի չէ, փոխանցում է Reuters–ը։

«Ցավով պետք է հայտնեմ, որ կան զոհեր եւ անհետ կորածներ»,– ասել է նա՝ հավելելով, որ զոհվածների թվի մասին դեռեւս վաղ է խոսել։

«Օտտո» փոթորիկը նախօրեին հասել էր Կոստա Ռիկայի եւ Նիկարագուայի ափերին, հազարավոր մարդիկ տարհանվել էին։