Ճապոնիան Ռուսաստանին հայտնել է, որ անընդունելի է համարում Կուրիլյան կղզիներում հրթիռային համալիրներ տեղակայելը։ Այս մասին լրագրողներին ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մենք վճռականորեն բողոք ենք հայտնել՝ ասելով, որ դա անընդունելի է»,– ասել է Սուգան։  Նրա խոսքով՝ ռուսական կողմին բողոքը հայտնել են նոյեմբերի 24-ին դիվանագիտական աղբյուրներով։

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ ԱԳ նախարար Ֆումիոն Կիսիդան հաստատել են, որ Տոկիոն Ռուսաստանին բողոք է հայտնել։