Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մայրաքաղաքի անվանումը փոխելու անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Աստանան Նազարբաեւ վերանվանելու գաղափարին, Ղազախստանի նախագահը նշել է, որ այդ առաջարկին տեղյակ է եւ արդեն իսկ հարցին պատասխանել է: «Աստանան բրենդ է: Մայրաքաղաքի անվանումը փոխելու անհրաժեշտություն չկա»,- հայտարարել է Նուրսուլթան Նազարբաեւը:




























