Կանադայի Իկալուիտ օդանավակայանում ագրեսիվ ուղեւորի վարքի պատճառով արտահերթ վայրէջք է կատարել «Աերոֆլոտ» ընկերության՝ Լոս Անջելես–Մոսկվա չվերթն իրականացնող օդանավը, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով ավիաընկերությունում իր աղբյուրները։

«Օդանավն արտահերթ վայրէջք է կատարել Իկալուիտ օդանավակայանում ագրեսիվ ուղեւորի վարքի պատճառով»,– ասել է նա։