Մոնպելիեում ծերանոցի վրա հարձակումը «իսլամական ահաբեկչության» հետ կապ չունի, հայտարարել է դատախազ Քրիստոֆեր Բարեթը, փոխանցում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ «իսլամական ահաբեկչության» հետ ոչ մի կապ չկա: Դատախազը հավելել է, որ հարձակվողի անձը պարզված է, եւ ոստիկանությունը շարունակում է նրան որոնել: Դրանից զատ, քննություն է կատարվում հանցագործության վայրում եղած կասկածելի ավտոմեքենայի հետ կապված, որի մեջ հայտնաբերվել է հրազենի պատճեն:

Նշենք, որ ծերանոցի վրա անհայտ անձի հարձակման հետեւանքով կին է զոհվել: