Չինաստանի մայրաքաղաք Պեկինի նոր վարչական կենտրոնում պեղումների ժամանակ 1092 հնագույն գերեզման է հայտնաբերվել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Առավել հին դամբարանները պատկանում են մ.թ.ա 475-221 թվականներին՝ Պատերազմող թագավորությունների շրջանին, սակայն կան նաեւ ավելի ուշ շրջանի գերեզմաններ, որոնք պատկանում են վերջին չինական Ցին դինաստիային՝ 1644-1911թթ., հայտնում են Պեկինի մշակութային ժառանգության պահպանման քաղաքային վարչությունից։
Դրանից բացի, հնագետները նաեւ հայտնաբերել են Հան դարաշրջանի (մ.թ.ա 206-մ.թ. 220 թթ.) բնակավայրեր եւ 69 վառարան։
Պեկինի արեւելյան շրջանում պեղումների ժամանակ հայտնաբերվել է ավելի քան 10 հազար մշակութային գտածո։




























