Կիեւի Սվյատոշինի դատարանում դատական նիստը, որտեղ պետք է հարցաքննեին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին, հետաձգվել է մինչեւ նոյեմբերի 28-ը, հայտնում է «112 Ուկրաինան»։
«Դատարանը, տեղում խորհրդակցելով, որոշել է հետաձգել այդ դատական նիստը, որն ընթանում է միջազգային օգնություն տրամադրելու հայցի կազմակերպման կարգով»,– ասել է նախագահող դատավորը։
Յանուկովիչը հայտարարել է, որ նոյեմբերի 28-ին նորից կներկայանա Ռոստովի մարզային դատարան հարցաքննության համար։
Նոյեմբերի 25-ին Կիեւի Սվյատոշինի դատարանում պլանավորված էր վիդեոխորհրդակցության ռեժիմով կազմակերպել Վիկտոր Յանուկովիչի հարցաքննությունը «Բերկուտի» 5 նախկին աշխատակիցների գործով։




























