ՆԱՏՕ–ի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ադրբեջանցի պատվիրակները փորձել են ցույց տալ, թե Հայաստանն իբր թե «օկուպացրել» է նրանց տարածքը։ Այս մասին նոյեմբերի 25-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՆԱՏՕ–ի ԽՎ–ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական պատվիրակության անդամները փորձում էին տպավորություն ստեղծել, որ Ղարաբաղի հարցը տարածքային ամբողջականության խնդիր է։ «ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը հստակ պատասխանեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ոչ մի կապ չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ Յենս Ստոլտենբերգն առաջին անգամ ընդգծեց, որ ՆԱՏՕ–Հայաստան եւ ՆԱՏՕ–Ադրբեջան հարաբերությունները ոչ մր կերպ կապ չունեն Ղարաբաղի խնդրի հետ»,– ասաց Նահապետյանը։