Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է 2016թ-ի նոյեմբերի 21-ից 25-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 66,827,663 դոլար 478.51 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 66,748,943 ԱՄՆ դոլար 480.01 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 9,880,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 479.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում

գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,868,988 EUR 505.9 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 17,476,831 EUR 509.48 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 862,420,921 ՌԴ ռուբլի 7,40 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 314,046,096 ՌԴ ռուբլի 7,51 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Նոյեմբերի 14-ից նոյեմբերի  20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 54.0 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 62.8 մլն ԱՄՆ դոլար: