Լոնդոնի Հարոու թաղամասում հիվանդանոցի դռան մոտ շունը սպասել է իր հոսպիտալիզացված տիրոջը, հայտնում է Metro-ն։
Պարբերականի տեղեկություններով կենդանու հետ զբոսնելիս շան տիրոջ ինքնազգացողությունը վատացել է։ Երբ բրիտանացուն, որի անունը չեն հայտնում, շտապ օգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել, նրա շանը նույնպես մեքենայով իրենց հետ տարել են։
Մինչ տղամարդուն բուժօգնություն էին ցուցաբերում, նրա շունը նստել էր հիվանդանոցի դռների մոտ։ Անձնակազմը շանը կերակրել է ու ջուր տվել։ Թե ինչքան ժամանակ է շունը սպասել ՝ չեն հայտնում, բայց երբ տղամարդուն դուրս են գրել հիվանդանոցից ՝ շունը նրան դիմավորել է դռների մոտ։




























