Քուվեյթում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները սկսվել են շաբաթ, ընտրատեղամասերը բացվել են Երեւանի ժամանակով առավոտյան ժամը 7-ին: Այս մասին հայտնում է KUNA ազգային գործակալությունը:

Վաղաժամկետ ընտրությունները նշանակվել են խորհրդարանը լուծարելու որոշումից հետո, որը «անվտանգության ոլորտում նոր մարտահրավերների պատճառով» ընդունել է Քուվեյթի էմիր Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբար աս-Սաբահը: Փորձագետները  իրավիճակը պատճառաբանել են պատգամավորների եւ կառավարության միջեւ վեճով:

Գործակալությունը հայտնել է, որ նոր գումարման խորհրդարանի պատգամավորական 50 տեղի համար կպայքարեն 293 թեկնածուներ, այդ թվում՝ 14 կանայք: Օրենքի համաձայն՝ բոլոր պատգամավորները ընտրվում են միամանդատ ընտրատարածքներում, երկում քաղաքական կուսակցություններն արգելված են:

Վերլուծաբանները ընտրությունների մեծ մասնակցություն են ակնկալում: Ընտրություններին դարձյալ կմասնակցեն ընդդիմադիր թեկնածուներ, որոնք նախորդ երկու քվեարկությունները բոյկոտել էին: