Կանոնավոր կերպով հեռուստացույց նայելը վնասակար է առողջությանը եւ կրճատում է կյանքի տեւողությունը: Նման եզրակացության են եկել ավստրալացի գիտնականները, որոնք պարզել են, որ հեռուստացույցի առաջ անցկացրած ամեն ժամը 22 րոպեով կրճատում է կյանքի տեւողությունը, հայտնում է Informing-ը:
Մասնագետները հետազոտության ժամանակ պարզել են, որ հեռուստացույցը պակաս վտանգավոր չէ, քանի ծախախոտն ու ալկոհոլը:
Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նստակյաց կյանք վարող մարդիկ եթե նաեւ երեկոյան են նստում հեռուստացույցի առջեւ, ամենայն հավանականությամբ, առողջական խնդիրներ կունենան:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեռուստացույցը չարաշահելը կապված է նստակյաց կյանքի եւ տեսողության լարման հետ, հետեւաբար «երկնագույն էկրանի» սիրահարները կարող են բախվել ինսուլտի եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման, ինչպես նաեւ ճարպակալման եւ շաքարախտի ռիսկին:




























