Ագռավների ընտանիքներին պատկանող թռչունները, օրինակ Corvus corax-ը, հայտնի են իրենց անսովոր մտավոր ունակություններով, այդ արարածները կարողանում են օգտագործել աշխատանքային գործիքները կամ հասկանալ այլ արարածների մտադրությունները: Ճապոնացի գիտնականները ագռավների եւս մեկ զարմանալի հատկություն են գտել. նրանք կարողանում են կարդալ, հայտնում է Planet-today-ը:

Խոսքն, իհարկե, գեղարվեստական ստեղծագործությունների մասին չէ, այլ կարճ սիմվոլիկ նշանների, որոնք ագռավներն անսխալ կերպով մեկնաբանում են:

Օրինակ՝ ուտելիքով կոնտեյների նշանները: Գիտնականները փորձ են անցկացրել, որի արդյունքում ապացուցել են, որ Corvus corax-ը տարբերակում է տարբեր քանակով ուտելիք պարունակող անթափանցիկ արկղերը:

Թռչունները, արագ հասկանալով, թե որ գրառումն է նշանակում ավելի լիքը կոնտեյներ, անսխալ կերպով ընտրում էին այն՝ կողմնորոշվելով դրա վրայի գրառումով:

Այսինքն՝ ագռավները կարող են ընկալել այն աբստրակտ հասկացությունները, որոնց վրա հիմնված է տեղեկության գրավոր փոխանցումը: