Ամերիկացի գիտնականները հայտնել են, որ իր ձեւավորումից հետո մեր մոլորակը նարնջագույն է եղել:
Մասնագետները վստահ են, որ նախկինում Երկիր մոլորակը պատված էր նարնջագույն մշուշով, ինչը բացատրվում էր տիեզերական փոշու մեծ քանակով, որը կար մեր մոլորակի ուղեծրում գրավիտացիոն դաշտի պատճառով, հայտնում է Gazeta-ն:
Հետազոտողները նաեւ կարծում են, որ դա էլ կարող էր դառնալ Լուսնի ձեւավորման պատճառը, քանի որ այն կարող էր առաջանալ Երկրի ստեղծվելուց հետո մթնոլորտ նետված թափոններից:
Բացի այդ, գիտնականները կարծում են, որ Երկիր մոլորակի շուրջ նարնջագույն մշուշի առկայությունը նպաստել է մոլորակի վրա բուսականության ձեւավորմանը:




























