Շվեյցարիայում նոյեմբերի 27-ին ատոմային էներգետիկայից անհապաղ հրաժարվելու հարցի շուրջ հանրաքվե կանցկացվի: Այն նախաձեռնել է «կանաչների» կուսակցությունը, որը հանդես է գալիս ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետը 45 տարով սահմանափակելու նախաձեռնությամբ:

Ըստ DW-ի՝ եթե մեծամասնությունը սատարի այս նախաձեռնությունը, ապա երկրում գործող բոլոր 5 ատոմակայանները հաջորդող 13 տարիներին կդադարեցնեն գործունեությունը: Դրանցից 3-ը, որոնք համարվում են աշխարհի ամենահին ատոմակայանները, կփակվեն արդեն հաջորդ տարի:

Սոցհարցումների համաձայն՝ երկրի քաղաքացիների մեծ մասը մտադիր է հավանության արժանացնել նախաձեռնությունը: Ակնկալվում է, որ հանրաքվեի արդյունքները հայտնի կդառնան տեղական ժամանակով 16:30-ին: