Եվրամիության շրջանակներում եվրոպական երկրների ինտեգրացիան պետք է որոշ ժամանակով պետք է դադարեցվի, ԵՄ-ն պետք է դադար վերցնի եւ մտածի նոր սկզբունքների հիման վրա հետագա զարգացման ուղիների մասին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը՝ Welt am Sonntag-ին տված հարցազրույցում:
«Ստեղծելով Եվրամիությունը, մենք անհվանական հայեցակարգ ենք մշակել, որի մասին նախորդ սերունդները կարող էին միայն երազել: Բայց այդ ճանապարհին երբեմն շատ արագ ենք եղել, եւ ոչ բոլոր քաղաքացիներն են կարողացել հետեւել մեզ»,-ասել է Գաուկը:
«Օգտակար կլիներ ազգային մակարդակներով լուծել այն խնդիրները, որոնք կարող են լուծվել հենց այդտեղ»,-հավելել է Գերմանիայի նախագահն ու շարունակել. «Մենք պետք է մտածենք դադարի մասին, որի ժամանակ կկարողանանք քննարկել այն, թե ինչ նպատակներ պետք է հետապնդենք»:
Գաուկը նշել է, որ շատ մարդկանց համար հեշտ չէ ապրել միավորված Եվրոպայի եւ համաշխարհային գլոբալիզացիայի աշխարհում. «Ոչ բոլորն են իրենց համարում աշխարհի քաղաքացի: Մարդկանց պետք է տուն, հայրենիք, իրենք ուզում են զգալ, որ ինչ-որ բանի են պատկանում»:
Նրա խոսքով, մարդիկ արագ փոփոխվող աշխարհում կորցնում են իրենց, ինչը եւս մեկ անգամ ցույց տվեցին ԱՄՆ նախագահական ընտրությունները:




























