ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան մտադիր են զարգացնել ռազմական համագործակցությունը միջուկային ոլորտում: Այս մասին ասված է համատեղ հայտարարությունում, որը Վաշինգտոնում ստորագրել են երկոր երկրների ՊՆ ղեկավարներ Էշթոն Քարթերն ու Ժան-Իվ Լը Դրիանը:
«Մեր պարտավորությունները՝ որպես միջուկային զենք ունեցող պետություններ, ինչպես նաեւ ավելի լուրջ ռազմավարական մարտահրավերները մեզ ստիպում են ընդլայնել արդեն իսկ կանոնավոր երկկողմ խորհրդակցությունները: Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքների հիման վրա մենք մտադիր ենք շարունակել օգնել դաշինքի միջուկային մշակույթի վերածննդի հարցում»,- Պենտագոնի տարածած փաստաթուղթն է վկայակոչում ՌԻԱ Նովոստին:




























