Մերձմոսկվայում երեք ուզբեկների ձերբակալել են չիխուախուա ցեղատեսակի շներ գողանալու համար, նշված է Մոսկվայի մարզի ՆԳՆ գլխավոր վարչության կայքում: Ձերբակալվածները, որոնք տրանսսեքսուալներ են, պատմել են, թե ինչպես են մտել Բիկովո ավանի բնակելի տուն եւ առեւանգել շներին ու 500 հազար ռուբլի ընդհանուր արժողությամբ տեխնիկա, փոխանցում է Lenta-ն:

«360» հեռուստաալիքի տեղեկություններով՝ ձերբակալվածները մարմնավաճառությամբ են զբաղվել, իսկ նշված տունն օգտագործվել է հաճախորդների հետ հանդիպելու նպատակով: Նրանք նշել են, որ առանց անարգել մտել են տուն՝ առգրավված անձնագիրը վերադարձնելու համար, այնուհետեւ գույքի մի մասը վերցրել են մատուցած ինտիմ ծառայության դիմաց վճարի հաշվին:

Երիտասարդների դեմ քրեական գործ է հարուցվել «Բնակարան ապօրինի թափանցելու միջոցով կատարված գողության» հոդվածով: