Անգելա Մերկելի կառավարությունը հակված է այն դիրքորոշմանը, որ հիմա ժամանակը չէ ԵՄ անդամակցության հարցով Թուրքիայի հետ նոր բանակցությունների համար։ Այս մասին ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Ստեֆեն Զայբերթը, փոխանցում է Reuters–ը։
Նրա խոսքով՝ Մերկելի դիրքորոշումը ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության հարցում չի փոխվել։ «ԵՄ–ն եւ Թուրքիան բանակցություններ են վարում տարիներ շարունակ՝ առանց արդյունք գրանցելու։ Ներկա հանգամանքներում բանակցային գործընթացում նոր գլուխներ բացելն անհնար է»,– ասել է նա