Նիկարագուայում առնվազն 13 մարդ է վիրավորվել երկրի ըարածքում անդրօվկիանոսյան ջրանցքի կառուցման դեմ բողոքող գյուղացիների եւ ոստիկանության միջեւ բախումների ընթացքում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նիկարագուայի ոստիկանապետի տեղակալ Ֆրանսիսկո Դիասը չորեքշաբթի ակցիաների մասնակիցներին մեղադրել է իրավապահ մարմինների աշխատակիցների հանդեպ ագրեսիվ վերաբերմունքի համար Սարդինա եւ Սան Միգելիտո բնակավայրերում, որտեղ վիրավորվել է 6 ոստիկան:

Կոլումբիական Noticias RCN պորտալը հայտնել է, որ շինարարության հակառակորդների փաստաբան Մոնիկա Լոպեսը հերքել է այդ մեղադրանքները՝ բախումների մեղավոր համարելով հատկապես ոստիկաններին, որոնց հետեւանքով նաեւ 7 գյուղացի է վիրավորվել:

Լոպեսի տեղեկություններով՝ ցուցարարների դեմ ոստիկաններն օգտագործել են արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ: Վիրավորված ցուցարարներից մեկի վիճակը ծանր է: