Հարավային Կորեայի ոստիկանությունը դեկտեմբերի 1-ին ձերբակալել է տունը հրկիզելու մեջ կասկածվողին, որտեղ ծնվել է Փակ Չոն Հին՝ երկրի նախկին բռնապետը եւ նախագահ Փակ Կըն Հեի հայրը:
Տունը գտնվում է Սեուլից 260 կմ հեռավորությամբ: Ձերբակալված տղամարդուն ոստիկանները հարցաքննում են: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ կրակը մարվել է բռնկվելուց 10 րոպե հետո:
Միջադեպը տեղի է ունեցել կոռուպցիոն սկանդալի պատճառով նախագահ Փակ Կըն Հեի վարկանիշի անկման ֆոնին: Նրա վարկանիշը նվազել է մինչեւ պատմական ռեկորդային ցուցանիշ՝ 4 տոկոս, իսկ ընդդիմադիր կուսակցությունները նախատեսում են իմփիչմենթի քվեարկության գործընթաց սկսել: Այն կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 9-ին:





























