Չինաստանի Հանչժոու քաղաքում մետրոյի վագոններից մեկը վերածել են ջերմոցի՝ այնտեղ բույսերով ծաղկամաններ տեղադրելով, գրում է Daily Mail–ը։
Վագոնի հատակն ու նստատեղերը ծածկված են մամուռով, իսկ բազրիքներին փաթաթվող բույսեր են։ «Կանաչ» վագոնը գործարկել են նոյեմբերի 28-ին 12 ժամով։ Ակցիայի նպատակն է քարոզել էկոլոգիապես մաքուր տրանսպորտը։





























