Ճապոնիայի կառավարությունը մտադիր է եկող ֆինանսական տարում պաշտպանական ծախսերի համար 44.6 մլրդ դոլար հատկացնել։ Այս մասին հայտնում է The Mainichi–ն։
Միջոցները կտրամադրվեն նոր ՀՕՊ համակարգեր գնելու համար, որը պայմանավորված է Հյուսիսային Կորեայի կողմից աճող սպառնալիքով։ Տոկիոն մտադիր է նաեւ խստացնել երկրի հեռավոր կղզիների պաշտպանությունը Հարավչինական ծովում Չինաստան ակտիվության պատճառով։
Ընդ որում, հաղորդվում է, որ լրացուցիչ ռազմական հատկացումները կառավարությունը կտրամադրի արդեն այսօր։ Այդպիսով՝ երկրի պաշտպանական բյուջեն կաճի 5-րդ տարին անընդմեջ, նշում է պարբերականը։
Նոյեմբերի 28-ին հաղորդվում էր, որ Ճապոնիայի կառավարությունը պատրաստ է 1.7 մլրդ դոլար ծախսել ամերիկյան Patriot ՀՀՊ նոր համակարգեր գնելու համար։





























