Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին, հայտնում է Repubblica-ն:

Հանդիպման սկզբում Պապը Քերրիին նոր աշխատություն է նվիրել, որը կոչվում է «Ավետարանի ուրախությունը»:

«Հիանալի է… շնորհակալ եմ, հա՛յր սուրբ: Կպահպանեմ այդ գիրքն աչքի լույսի պես», - ասել է Քերրին:

Գրքում պապի հորդորն է եպիսկոպոսներին, հոգեւորականներին եւ բոլոր հավատացյալներին տարածել Ավետարանները ժամանակակից աշխարհում: